Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վարդան Այվազյանը «կոֆեի բաժակով» ենթադրություններ չի անում

Վարդան Այվազյանը «կոֆեի բաժակով» ենթադրություններ չի անում
06.11.2013 | 14:49

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը Մաշտոցի պողոտայի երեկվա դեպքերը քաղաքական ակցիա չի համարում, քանի որ նման պարագայում երթերը, ըստ պատգամավորի, խաղաղ բնույթ են կրում: «Քաղաքական ակցիան չի լինում սարքած պայթուցիկներով, մահակներով, դեմքերը փակած: Ոմանք իրենց բողոքի արտահայտման ձև էին գտել, բայց ոչ ճիշտ տարբերակով»,-ասաց պատգամավորը` ոստիկանության գործողությունները իրավաչափ համարելով: irates.am-ի «Զարմանալի չէ՞, որ բոլոր վիրավորվածները ոստիկանության աշխատակիցներ են» հարցին ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց. «Ես կոֆեի բաժակի մեջ ենթադրություններ կատարող չեմ, ինձ թվում է այդ հարցադրումները պետք է տալ այդ հաղորդումը տված մարդկանց: Այն, ինչ ԶԼՄ-ներով եմ տեսել, ոստիկանության գործողությունները համարժեք են»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ